Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սայաթ-Նովայի սիրո պատմությունը` մեր օրերում

Սայաթ-Նովայի սիրո պատմությունը` մեր օրերում
14.11.2013 | 15:08

Դեկտեմբերի 4-ին և 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան, որը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Մյուզիքլում միախառնված են խոսքը, երաժշտությունը, երգը, պարը: Բեմադրող ռեժիսոր Վահան Բադալյանը նշել է, որ նման ծավալի բեմադրություն Հայաստանում դեռ չի եղել: Պարուսույցները հրավիրվել են դրսից: Դերասան-երգիչները դեռևս ծանոթ չեն հանրությանը և հավանաբար, հենց այս մյուզիքլի շնորհիվ ճանաչում ձեռք կբերեն: «Սիրո կամուրջը» այսօրվա երաժշտի կյանքն է, Սայաթ-Նովայի սիրո պատմությունն է` մեր օրերում: Մյուզիքլի համար գրվել է նոր երաժշտություն, վերջում` ժամանակակից գործիքավորմամբ հնչելու է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» ստեղծագործությունը:

Նախագիծը կյանքի են կոչում «Արտ Թիմ» ընկերությունը և «Շարմ» հոլդինգը` մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:
Նախագծի շրջանակում կթողարկվի նաև Սայաթ-Նովայի ստեղծագործությունների 2 ձայնասկավառակ դասական և ժամանակակից մշակումներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ